ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ճանաչողներն ու չճանաչողները

Ճանաչողներն ու չճանաչողները
02.10.2012 | 13:59

Ըստ Ծառուկյանին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների` ուրբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել է` մի շաբաթ ժամանակ տուր, նախագահ ջան, տեսնեմ ոնց եմ քեզ աջակցելու հայտարարությունն անում:

Հասկանալի է, Ծառուկյանը փորձում է ժամանակ շահել, որպեսզի իր «պապաները» Վրաստանի ընտրություններից հետո իրեն ասեն` քո՞ւնն է տանում, թե՞ սոված է։
Բոլոր դեպքերում, կարծիքները կիսվում են։ Ծառուկյանին լավ ճանաչողներն ասում են` կպաշտպանի, Ծառուկյանի «պապային» լավ ճանաչողները ասում են` չի պաշտպանի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ